Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ․ փոխարտգործնախարար (տեսանյութ)

Հայաստան ու Արտաքին գործերի նախարարությունն անում են ամեն ինչ, որ Բաքվում կալանավորված անձինք օր առաջ վերադառնան Հայաստան։

«Մենք միջազգային բոլոր հարթակներում, որոնք վերաբերվում են  մարդու իրավունքներին, բարձրաձայնում ենք այս խնդրի մասին։ Կան իրավական գործընթացներ նաև ՄԻԵԴ-ում, ամբողջ գործիքակազմը, որը հասու է  ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշեց, թե հայկական կողմը հստակ արձանագրել է իր դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի փակումից սկսած ու, մինչ այդ, միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաև միջազգային հանրության անգործության հետևանք է, բայց մենք շարունակում ու շարունակելու ենք աշխատանքները միջազգային գործընկերների հետ, որ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկեն ու անհրաժեշտության պարագայում ամբողջությամբ կիրառեն այն գործիքակազմը, որն ունեն»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Նա պատասխանեց մի քանի այլ հարցերի եւս, մանրամասները՝ տեսանյութում․