Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Այս մասին կոնգրեսականը հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», - գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։
Spoke at St. Stepanos Armenian church's 35th anniversary about the need for the U.S. to provide security & humanitarian assistance for Armenia in the aftermath of the Azerbaijani invasion of Artsakh. Potential attacks by Aliyev against southern Armenia requires U.S. action.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 6, 2023