Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՈՄԱ-ն տեղյակ չի՞ եղել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մինչև նիստի օրակարգին անցնելը խոսեց ՈՄԱ հասարակական կազմակերպության կողմից  «Գմբեթ 2»  ամրաշինական կառույցների համար դրամահավաքներ անելու մասին։

Պատգամավորը  նշեց, որ ոչ պաշտոնապես պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապը այդ աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղարկված իր հարցման պատասխանը։

ՈՄԱ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ 2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ ՊՆ-ին ուղղված դիմում-առաջարկ չի եղել, բացի դրանից,  ՈՄԱ ՀԿ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները ԶՈՒ ստորաբաժանումների հետ համաձայնեցված չեն, ինչպես նաև ՈՄԱ ՀԿ-ի կողմից պաշտպանական երկրորդ գծում, ինչպես նաև ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել։

«Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այս ՀԿ-ն, համագործակցելով ՏԻՄ-երի հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ։ Եվ ՊՆ-ի կամ ԶՈՒ ԳՇ-ի կողմից ՈՄԱ ՀԿ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում