A
A
Թուրքիայում ցուցարարները փորձել են գրոհել ԱՄՆ ավիաբազան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ կիրակի օրը պաղեստինամետ ցույցի ժամանակ հարյուրավոր մարդիկ փորձել են գրոհել ավիաբազան, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ժամանումից ժամեր առաջ: Բլինկենը կայցելի Անկարա՝ Գազայի հարցով բանակցությունների համար:
Թուրքիան, որն ուժեղացրել է իր քննադատությունը Իսրայելի հասցեին Գազայում հումանիտար ճգնաժամի սրման հետ կապված, աջակցում է երկու պետությունների լուծմանը՝ միաժամանակ հյուրընկալելով պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման անդամներին:
Իսրայել-Համաս պատերազմի սկսվելուց ի վեր բողոքի ցույցեր են սկսվել Թուրքիայի ամբողջ տարածքում։