Բացել լրահոսը Փակել լրահոսը
TELEMMGLPICT000355418853_16991297495590_trans_NvBQzQNjv4BqjpjR7tQAUe1YTV5O06dWsOCxY2SP1JBrqQTp8eqeJZg
A A
Քաղաքականություն

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:

«Իսրայելն այս շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:

Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ մշակման Arrow ՀՀՊ համակարգն օգտագործվել է իր գլխավոր նշանակությամբ՝ մեծ բարձրության և բարձր արագության վրա մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ խոցելու համար: