Բացել լրահոսը Փակել լրահոսը
վաչագան-ղազարյան
A A
Քաղաքականություն

Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Վաչագան Ղազարյանն ու իր կինը մեղադրվում էին նաև առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափել մեջ:

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Վաչագան Ղազարյանն ու իր կինը մեղադրվում էին նաև 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում «Յանս» համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափել մեջ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց փաստաբան Մհեր Հակոբյանը։