Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակ

France Football ամսագիրն որոշել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրին: Դա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է։

 

36-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում 8-րդ անգամ է արժանացել «Ոսկե գնդակի»։

Լեոն նախկինում մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին: Մեսիի ամենամոտ հետապնդողը՝ Ռոնալդուն (5 տիտղոս), այս տարի նույնիսկ չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։

 

Լիոնել Մեսին մրցանակի համար պայքարում առաջ է անցել ավելի երիտասարդ և արդյունավետ գործող Էրլինգ Հալանդից ու Կիլիան Մբապեից: Հիմնական պատճառն այն է, որ անցած տարվա ընթացքում նա Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի առաջնությունում, դարձել մրցաշարի լավագույն խաղացող, ինչպես նաև շարունակել գոլեր խփել Արգենտինայի հավաքականում և իր նոր ակումբում՝ «Ինտեր Մայամիում»:

 

France Football-ի որոշմամբ տարվա լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանուհի Այտանա Բոնմատին: Լավագույն ռմբարկուի մրցանակը ստացել է Էրլինգ Հալանդը, որը բոլոր մրցաշարերում խփել է 56 գոլ: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է հռչակվել Մադրիդի «Ռեալի» անգլիացի խաղացող Ջուդ Բելինգհեմը, լավագույն դարպասապահ՝ արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը: 2023 թ լավագույն թիմ է ճանաչվել անգլիական «Մանչեսթեր Սիթին»: