Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանրապետականը, ցավոք, միայնակ դա անել չի կարող․ Մամիջանյան (տեսանյութ)

Շատերը գիտեն, թե ինչպես է Սպարապետը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին։ Նա պետք է լավ հիշի, թե բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար, ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել, դա է իմ կարծիքը»,- հավելեց նա։ Խոսելով Արցախի խնդրից՝ Մամիջանյանը կրկին նշեց, որ այն հանձնել է Նիկոլ Փաշինյանը պրահյան հայտարարության արդյունքում։ «Արդարադատությունը պահանջում է, որ Փաշինյանն ու իր խմբակն իրենց դատաստանը ստանան և իրենք դա ստանալու են։ Ես դա խոստանում եմ, բայց չեմ կարող ժամանակ նշել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։