Ալիևը Արևմուտքից իր ուզածը ստացել է, հաջորդիվ նա ճնշելու է ՀՀ-ին «Զանգեզուրի միջանցք» կոչվածով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ակնհայտ է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայացել, քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ցանկացել մեկնել»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա համոզմամբ, այն, ինչ անհրաժեշտ էր արևմուտքից, Ալիևը ստացել է, իրականացրել է բռնագաղթեցում, էթնիկ զտում։
«Այս փուլում նա իր նպատակին հասել է, հետագա գործընթացներում, կարծում եմ, շեշտը դնելու է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության կնքման վրա, որի հիմնական նպատակներից մեկը անկասկած Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակումն է այսպես կոչպված «Զանգեզուրի միջանցքի», ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջանակներում»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով, տարբեր հարթակներում տարբեր միջոցառումների ժամանակ՝ լինի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, թե Պրահայում ու Գրանադայում արված հայտարարությունները, ցույց են տալիս, որ Արցախյան հակամարտւթյան հարցն ու Հայաստանի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում են հայտնվել։
«Այս ամենը դիվանագիտական ծուղակ է։ Իհարկե, խորությամբ պետք է տիրապետես, որ դրան վերջնական գնահատական տաս, բայց այս ծուղակը աշխարհքաղաքական ուժային կենտրոնների կողմից Հայաստանը ռազմադաշտ դարձնելն է, որից դուրս գալը չափազանց դժվար է լինելու հայ ժողովրդի համար»,-ասաց նա։