Բացել լրահոսը Փակել լրահոսը
1122510
A A
Հասարակություն

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել Է Գազայի հատվածում ավելի քան 5 հազար զոհի մասին

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 5 087 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Ըստ աղբյուրի՝ զոհերից ավելի քան 2 հազարը երեխաներ են: Բացի այդ, ավելի քան 15 հազար 200 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ տվյալներ էին ստացվել 4 651 զոհերի մասին: