Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Մոսկվան հաստատել է Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք բանակցություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Թեհրանում այսօր կայանալիք  «3+3» ձևաչափով հանդիպմանը։

«Մենք հաստատում ենք Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք բանակցություններին, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի  ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։

Հայտնի է, որ Վրաստանը չի մասնակցելու հանդիպմանը։