Բացել լրահոսը Փակել լրահոսը
170497298
A A
Քաղաքականություն

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կկայանա Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը

 Թեհրանում հոկտեմբերի 23-ին  տեղի կունենա Անդրկովկասի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը՝ «3+3» ձևաչափով: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի լրատվական գործակալության տվյալներով՝ «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ջանքերը քաղաքականության, տնտեսության, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում:

«Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծումն առանց արևմտյան պետությունների միջամտության համարվում է այդ խմբի ձևավորման գլխավոր նպատակներից մեկը»,- հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան) ձևաչափով հանդիպման անցկացմանը:

«Ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում (Իրան), մենք պատրաստ ենք շարունակել այդ ձևաչափով»,- IRNA-ի փոխանցմամբ՝ ասել էր նա: