Բացել լրահոսը Փակել լրահոսը
271943
A A
Քաղաքականություն

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին. դրանք չեն գործում, կան զոհեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիներին՝ հերթական անգամ շարքից հանելով դրանք։

Ինչպես հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը, հարձակման հետևանքով երկու աշխատակից է զոհվել։

Ավելի վաղ SANA գործակալությունը փոխանցել էր Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարությունը, որում նշվում էր, որ հարձակումն իրականացվել է գրավյալ Գոլանի բարձունքներից։ Հալեպի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել Լաթաքիայից արևմուտք ընկած Միջերկրական ծովի օդային տարածքից։

Նշվում է, որ վնասվել են երկու օդանավակայանների թռիչքուղիները, ինչը հանգեցրել է դրանց անգործունակության:

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Դամասկոսից և Հալեպից դեպի Լաթաքիայի օդանավակայան կանոնավոր չվերթների տեղափոխման մասին, կան մի շարք չեղարկված թռիչքներ: