
Թուրքիայում մարդիկ զզված են քաղաքականությունից
Աջակցիր «Ա1+»-ինErmenihaber.am- հաղորդմամբ, Թուրքական «Yöneylem» հետազոտական կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել 2023-ի մայիսյան համապետական ընտրություններից հետո մարդկանց մոտ տիրող զգացմունքային ֆոնի վերաբերյալ:
Մասնավորապես կենտրոնը սեպտեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսազրույցներ է անցկացրել 27 նահանգի 2.398 բնակչի հետ:
Ըստ այդմ՝ «Ինչ զգացողություններ և մտածմունքներ ունեք վերջին շրջանի քաղաքական հարցերի շուրջ» հարցին ի պատասխան հարցվածների 25.5 տոկոսը պատասխանել է զզված, 22-ը՝ բարկացած, 27.7-ը՝ անճար (անելանելի վիճակում), 16.1-ը՝ հույսով և միայն 5.4-ը՝ լավ/երջանիկ:
Հարցման մասնակիցներից 3.3 տոկոսը հրաժարվել են պատասխանել հարցին:
Նշենք, որ թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հետազոտական կենտրոնի վստահելիությունը կազմում է 95 տոկոս: