Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցիները խոշտանգել են հայ կանանց, երեխաներին, նրանց վրա կան անդամախեղումների նշաններ. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ։ Նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ դեպքերին, հնարավոր է թիվն ավելանա։ 

Մանասյանն ասաց, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև անգլերենով զեկույց է հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան։