Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Քոչարյան
A A
Քաղաքականություն

Լեւոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց երկու ամսով

 Ռոբերտ Քոչարյանի որդու' Լեւոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է։ Նրա պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացնում է, որ ավելի քան 13 ժամ տեւած դատական նիստից հետո դատավորը որոշել է երկու ամսով երկարացնել կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։

Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել։ Բժշկական կենտրոն տեղափոխված Լեւոն Քոչարյանին հանձնվել էր ձերբակալման որոշումը:  Համաձայն դրա` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լեւոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։