«Ես չեմ մասնակցել այդ կռվին». Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն առաջադրված ծանր մեղադրանքները. Ազատություն
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվի զինվորական դատարանի բազմամարդ դահլիճում Ադրբեջանի դատական իշխանության ներկայացուցիչների ու տասնյակ տեսախցիկների առջև արցախցի Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն առաջադրված ծանր մեղադրանքները. - «Ես չեմ մասնակցել այդ կռվին»:
Դատարանն այսօր հրապարակեց Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
«Ես ոչ մի անգամ չեմ եղել որպես զորախմբի անդամ, ես ոչ մի կազմակերպիչ չեմ եղել», - ասաց Խաչատրյանը:
Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված 70-ամյա արցախցի տղամարդուն Բաքուն մեղադրում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։ Խաչատրյանը դատարանում ասաց՝ չգիտի, թե խոսքն ինչի մասին է։ Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։
Մանրամասներն՝ այստեղ