Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երեւան
A A
Քաղաքականություն

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք․ ծառայելու եմ Երևանին և երևանցուն․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։ Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք», - ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը։