Բացել լրահոսը Փակել լրահոսը
1121914
A A
Հասարակություն

Ադրբեջանում բոլոր առկա դատավարությունները ֆարս են․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրվել։  

X-ի իր միկրոբլոգում Մարուքյանը գրել է, որ Վագիֆ Խաչատրյանը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, պարզապես պատժված է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։

 

«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Ադրբեջանում, որտեղ կառավարությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել են 5 նախագահներ և  «Freedom House»-ը գնահատել է բոլոր ցուցանիշներով որպես մասամբ ազատ 37 միավորով, իսկ Ադրբեջանը՝ անազատ 9 միավորով, չի կարող լինել արդար դատավարություն, անկողմնակալ դատարան և անաչառ մեղադրանք։

Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր և միջազգային բոլոր համընդհանուր ճանաչված նորմերի խախտում ՝ Ադրբեջանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում: Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդկանց հիմնարար ազատություններն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև հրապարակել է տեսանյութ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունից, որտեղ նա դատական նիստի ժամանակ արտասվում է։