Բացել լրահոսը Փակել լրահոսը
1696948158465
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։

Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։ 

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։