Ավետ Ադոնց․ Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը հաշիվներ են մաքրում իրար հետ․ Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն։ Ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ այս պահին նույնպես չեն ճանաչում, որ Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում ու ցեղասպանություն է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է․ «Ցեղասպանության կամ էթնիկ զտման վերաբերյալ պնդումները պետք է հիմնված լինեն հստակ, փաստահեն գործընթացի վրա։ Ես չեմ կարող դրա մասին խոսել …, քանի դեռ դա վերջնական չէ»։ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական թերթիկի մեջ էլ գրված է․ «Օգնություն տրամադրում ենք նրանց, որ կամավոր լքել են շրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, որ որոշել են մնալ»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Արարատյան ալյանս» ինստիտուտի համակարգող, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հարցին, թե ինչու է միջազգային հանրությունը չի ցանկանում կատարվածն իր անունով կոչել՝ նշեց․ «Արմատների արմատն է՝ այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից, իսկ դա ԱԺ ամբիոնն է՝ հայտարարվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, ճանաչելու պատրաստակամության մասին, դրանից հետո այս կամ այն երկրում կամ միջազգային կազմակերպությունում դիրքորոշումն Արցախի եւ այդ օրակարգի նկատմամբ կտրականապես փոխվեց»։ Հիշեցրեց, որ անգամ Ադրբեջանի հարձակումից հետո հնչեց հետագայում ՄԱԿ–ում հակառակորդի կողմից շահարկված արձագանք, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»․ «Ուրիշները մեր տեղն ի՞նչ պիտի անեն»։
Մանրամասները՝ տեսանյութում