Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ը 97 մլն դոլար է խնդրել Արցախից տեղահանվածներին օգնելու համար (տեսանյութ)

ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը 97 մլն դոլար է խնդրել Արցախից տեղահանվածներին օգնելու համար:

Այս մասին հայտարարություն է հրապարակվել ՄԱԿ–ի կայքում։
 
Նշվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողություններին աջակցելու համար։
 
Ֆինանսավորման կոչն արվել է ՄԱԿ-ի այլ հաստատությունների և շուրջ 60 գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։
 
Կազմվել է Հայաստանում փախստականների հետ կապված իրավիճակին հրատապ արձագանքելու 6-ամսյա պլան՝ մինչև 2024 թվականի մարտի ավարտը։ Այն նախատեսված է 231 հազար մարդու համար` 136 000 փախստական և ՀՀ 95 000 բնակիչ, որոնք աջակցում են փախստականներին, ընդունում իրենց տներում։
 
Ծրագրում հաշվի են առնվել նաև մոտալուտ ձմռան դժվարությունները։
 
Հայտարարությունում առաջարկվում է աջակցություն ցուցաբերել սննդի և բնակարանների ապահովման, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտներում: Առաջարկվում է նաև փախստականների համար կատարելագործել պետական ծառայությունների մատուցումը։