Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sviatlana-Tsikhanouskaya-Nikol-PAshinyan
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Գրանադայում։ Այս մասին հայտնել է Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցի իր էջում՝ գրելով․

«Ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները տարածաշրջանում պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն»։