A
A
Ռուս խաղաղապահները ավարտել են դիտակետերի ապամոնտաժումը նախկին շփման գծի երկայնքով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը խաղաղ բնակիչների նկատմամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ավարտվել է Ասկերանի, Մարդակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։
Զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահեստային տարածքների պաշտպանությունը կազմակերպվում է ռուս-ադրբեջանական միացյալ պահակակետերի կողմից։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։