A
A
Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ. Բորել
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հինգշաբթի օրը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են չմասնակցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության ֆոնին։
Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ»,- ասել է Բորելը` ժամանելով Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։
«Հետևաբար, մենք չենք կարողանա այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին է այն փաստը, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել շտապ լքել իրենց տները և փախչել ռազմական ուժի գործադրման ակտից»: