Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք եք հարվածի տակ դրել Արցախի իշխանություններին․ Փաշինյանը՝ դաշնակցական պատգամավորին (տեսանյութ)

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը «խամաճիկային կառավարություն» արտահայտությունը շատ ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությունը Հայաստանում երկար տարիներ ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել, ո՛չ էլ հազացել»,-այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Նա նշեց, որ չի ուզում խոսել ԼՂ-ի գործընկերների վերաբերյալ, որովհետև ընդդիմությունն է նրանց հարվածի տակ դրել։
 

«Ուզում եմ հիշեցնել՝ ոնց էիք երկու խմբակցությունով տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխությում էր տեղի ունենում»,-նշեց Փաշինյանը: