Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ խաղաղապահ
A A
Հասարակություն

Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին։

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հոկտեմբերի 2-ի տեղեկագրում: