Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի:

«Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է  100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը: