Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղը շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և զենիթահրթիռային համալիր, մոտ 3 մլն զինամթերք»,– ասված է այսօրվա տեղեկագրում։