A
A
«Հանրային ձայն» կուսակցությունն արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՂուկասյանը հիշեցրել է` ժամանակին հատուկ առաջարկով դիմել է Մարությանին, սակայն համաձայնության չեն եկել: Այժմ նա պատրաստ է միանալու «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը` ավագանու առաջին նիստը բոյկոտելու մասին, սակայն մի պայմանով` եթե իր հետ պայմանագիր կնքեն` ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին:
Հիշեցնենք, որ երեկ Հայկ Մարությանը հայտարարեց` իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության, ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքն էր հայտարարել, որ կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ: