Բացել լրահոսը Փակել լրահոսը
382232951_623941213261086_3832570040467572348_n
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
 
Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:
 
«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:
 
Օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին: