Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է կանխվել Սյունիքի վրա հարձակումով․ Ա․Բաղդասարյան (տեսանյութ)

«Արցախում նախագահի փոփոխության և Ադրբեջանի հարձակման միջև ուղիղ կապն ակնհայտ է։ Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ նպատակը էթնիկ զտումներն են։ Շատ հարմար պահ որսացին և հարձակվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

Մեկնաբանի կարծիքով՝ եթե Արցախի իշխանությունները գնային Ադրբեջանի հետ բանակցելու, հնարավոր էր կանխել վերջին հարձակումը և փրկել հարյուրավոր կյանքեր։ Արցախցիների տարհանումն էլ կիրականացվեր շատ ավելի մեղմ, և 1915 թվականը հիշեցնող տեսարանը չէր լինի։

Ա․ Բաղդասարյանը նաև գտնում է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 19-ին թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա։ «Իմ տպավորությամբ Ռուսաստանը պատժիչ գործողություն իրականացրեց, և, ինչպես իրենք ասացին, դաս տվեցին նրանց, ովքեր ուզում են անվտանգային վեկտոր փոխել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը, Ա․Բաղդասարյանն ասաց, թե որպեսզի ՌԴ-ն դա կանխի, կխրախուսի Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։