Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական «Dunya» լրատվամիջոցը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայանալիք այցի օրակարգի վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները քննարկելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական, տնտեսական ոլորտներում: Օրակարգում է լինելու նաև «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունը» և «անջատողական» հայկական ուժերի զինաթափման գործընթացը»:
Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ երկու ղեկավարները միջազգային հանրությանը նոր ուղերձներ կհղեն «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։
Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, ինչը կհանգեցնի թյուրքական աշխարհում առևտրային, լոգիստիկ և քաղաքական կապերի էլ ավելի ամրապնդմանը։
Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանն Ալիևի հետ կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը: Թուրքիայի ղեկավարը կմասնակցի նաև Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը։
Աղբյուր՝ Ermenihaber.am