Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Քոչարյան
A A
Քաղաքականություն

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ ավելի ուշ քննիչը նրանց  է հանձնել ձերբակալման որոշում» Ըստ փաստաբանի՝ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի ծեծել է։