Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Պաշտոնական

Ինչու ԱԺ-ն արտահերթ նիստ չի գումարում

ԼՀԿ ներկայացուցիչ Անի Սամսոնյանի գրառումը․

Քաղաքականապես հասուն քաղաքացիները, ովքեր այս անորոշ իրավիճակում ուզում են հավաստիանալ պետական ինստիտուտների գոյության մեջ (մարդիկ ուզում են համոզվել, որ այս երկիրը կառավարվում է) հարց են ուղղում` «բա Ազգային ժողովը արտահերթ նիստ չի հրավիրելու»: Այս հարցը ստացել եմ նաև իմ ընկերներից և ծանոթներից:
 
Ընկերներ ջան Ազգային ժողովը արտահերթ նիստ չի կարող գումարել երեք պատճառով.
 
1. Իշխանությունը ոչինչ չունի ասելու և չի հանդուրժի ընդդիմության անեծքներն ու հայհոյանքները:
2. Ընդդիմությունը ոչինչ չունի ասելու և չի հանդուրժի Ռուսաստանի նկատմամբ մեղադրանքները:
3. Ազգային ժողովը` որպես գործող ինստիտուցիոնալ մարմին գոյություն չունի: