Բացել լրահոսը Փակել լրահոսը
380547447_6390457187747950_8727934532812777712_n
A A
Քաղաքականություն

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ և հանդիպել Երևանում վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիների։

Այս մասին տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը․

«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»: