Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԽՄԿ
A A
Քաղաքականություն

Մենք չափազանց անհանգստացած ենք․ ԿԽՄԿ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել․այն ներկայացնում ենք ստորև․
 
«Ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո մենք չափազանց անհանգստացած ենք խաղաղ բնակիչների վրա հումանիտար հետևանքների առնչությամբ։
Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել:
 
Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում մարդկանց համար գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները:
Այս հանգամանքներն ավելի են ծանրացնում ներկայիս իրավիճակը:
 
Մենք պատրաստ ենք արձագանքել ահագնացող մարդասիրական կարիքներին և շարունակել մեր մշտական աշխատանքը տարածաշրջանում։
 
Կոչ ենք անում ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիականների կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշացման սկզբունքները հարգելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների ներքո։
 
ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցների, պլանավորում ենք առաջիկայում ևս շարունակել աջակցությունը»,- ասված է ԿԽՄԿ հաղորդագրությունում: