Բացել լրահոսը Փակել լրահոսը
7eSN74jq_400x400
A A
Քաղաքականություն

ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան անընդունելի է․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր ռազմական ագրեսիայով վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։

«Ես քիչ առաջ Ադրբեջանի դեսպանին ասացի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ անընդունելի է։ Ալիևը սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, ինչպես նաև վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում։