Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 18.09.
A A
Սպորտ

Արման Անդրեասյանը` ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալն են նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

 

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 70 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Արման Անդրեասյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթել է հնդիկ Աբհիմանյուին և նվաճել է բրոնզե մեդալ։

 

Ինչպես տեղեկացրել ենք, այս առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է և յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվում են 5-ական ուղեգիր. Արման Անդրեասյանը ուղեգիր չի նվաճել, քանի որ նրա քաշային կարգը չի համարվում օլիմպիական:

 

Այսօր մեր 57 կգ քաշային ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի և օլիմպիական ուղեգրի համար: Դրա համար հարկավոր է նախ հաղթել սփոփիչ մարտում, ապա 3-րդ տեղի համար մրցամարտում: