Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես այս ընտրություններով չեմ սկսել, այս ընտրություններով էլ չեմ ավարտելու․ Հայկ Մարության (տեսանյութ)

Հայկ Մարությանը կատարեց իր քաղաքացիական պարտքը և հորդորեց երևանցիներին մասնակցել ընտրություններին։ Ընդգծեց, որ քաղաքացիները հուսախաբ են, ապատիայի մեջ են՝ արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակից։ «Հանուն ինչի՞ եմ ես քվեարկել այսօր։ Այս իշխանությունները գողացել են մեր հույսը և ես այսօր, քվեարկել եմ, որ մենք կարողանանք հետ բերենք մեր ժողովրդին այդ հույսը»։

Շտաբը տարբեր ահազանգեր է ստացել, մասնավորապես, որ հանգուցյալներ են գրանցված հարցին, Մարությանը պատասխանեց, որ այո ստացել են, որ այս ամենը կմշակեն ու կհայտարարեն այդ մասին։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը նրան «դասալիք» է անվանել, ասաց, «անվանական այդպե՞ս անվանեց, ես ճիշտ ասած չեմ տեսել այդ ելույթը»։ Ինչ վերաբերում է վարչապետի «թիկունքից հարվածել է» արտահայտությանը, ապա դա այդպես կլիներ, եթե հետպատերազմյան ծանր իրավիճակում ինքը կատարեր այդ քայլը։ Սակայն այն, որ դուրս է գալիս ՔՊ-ից, ներքին կարգով ասել է միայն Սուրեն Պապիկյանին․ «հայտնել եմ, որ մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ և սա սկզբունքային խնդիրների համար է։ Ասել եմ, որ ես որևէ մեկին այդ մասին չեմ ասելու, և կհայտարարեք այդ մասին, երբ, որպես կուսակցություն ձեզ հարմար կլինի, երբ դա վտանգավոր չի, երբ իրավիճակը հանդարտվել է»։

Սրանով, Մարությանի խոսքով, նա չնայած ՔՊ-ի վերնախավի հետ ունեցած սկզբունքային տարաձայնություններին, փորձել է ապահովագրել կուսակցությանը։

Ինչու չի մասնակցել հանրային հեռուստաընկերության բանավեջին, պատասխանեց, որ Պետրոս Ղազարյանն անցել է բոլոր կարմիր գծերը։

«Այն որ Պետրոս Ղազարյանը, կարելի է ասել իշխանական թիմի մի մասն է և իշխանական պրոպագանդիստ, դա նորություն չէ, բայց երբ

նա թեկնածուներից մեկին, մասնավորապես ինձ, սկսեց որակավորումներ տալ ու պիտակավորել իր եթերում, որն ի դեպ կապված էր արտաքին քաղաքականության հետ, մենք դա ֆիքսեցինք, բայց բանավեճից չհրաժարվեցինք, հրաժարվեցինք, եթե մոդեռատորը մնա Պետրոս Ղազարյանը»։

Հայկ Մարությանը իրենց կուսակցության հաղթանակի հավանականությունը բարձր է գնահատում։

Քանի որ վստահություն ունեն, որ կհավաքեն 50+ կոալիցիա, կազմելու մասին դետևս չեն մտածում։

«Մնացել է մի քանի ժամ։ Սպասենք տեսնենք», ասաց քաղաքապետի թեկնածուն։

Ինչ կանի եթե չընտրվի հարցին, պատասխանեց․ «Ես այս ընտրություններով չեմ սկսել, այս ընտրություններով էլ չեմ ավարտելու»։