Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցավոք սրտի ոչ, հոկտեմբերի 5-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. Փաշինյան (տեսանյութ)

 

Գրանադայում հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը  Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, ոչ: Եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր: Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Շատ կուզենայի ասել, որ Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք՝ մենք ինտենսիվ կշարունակենք բանակցությունները և կհասնենք խնդրի լուծմանը»:

 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների ևս մեկ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին՝ Գրանադայում 2023-ի հոկտեմբերին կայանալիք EPC հաջորդ համաժողովի շրջանակներում։