Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթարր_4
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի երեք զինծառայող է մահացել ՃՏՊ-ի հետևանքով

 Ադրեջանական բանակի երեք զինծառայողներ մահացել են լեռնային գոտում ընթացող մեքենայի վթարի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Sputnik Ադրբեջան»-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Սեպտեմբերի 13-ին դժվարանցանելի տեղանքով լեռնային գոտում ռազմական մեքենայի վթարի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալիև Թալեհ Սալեհ օղլուն, Հասանով Էլգյուն Էլշադ օղլուն և Նամազով Նիհադ Քամրեդդին օղլուն»,- ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն։