Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

Վաղուհաս. պաշարված ապրող գյուղը ԼՂ-ում․ տեսանյութ (տեսանյութ)

 
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում օրեցօր հացի խնդիրն ավելի է սրվում: Մարդիկ ալյուր չունեն,գյուղում ոչ մի թոնիր չի գործում: Հացը մատակարարվում է հարևան գյուղի փռից: Եթե Գայանեի 9 հոգանոց ընտանիքին օրեր առաջ հասնում էր 4-5 հաց, այսօր արդեն` հազիվ 2-3-ը: Գայանեն և Աննան հարևաններ են, օգնում են իրար ինչով կարողանում են: Շաքարավազ, ալյուր, ձեթ, աղ և այլ առաջին անհրաժեշտության մթերք ու հիգիենայի պարագաներ, ընդհանրապես, չունեն, իսկ խանութները դատարկ են: Մարդիկ փորձում են գոյատևել իրենց մշակած կարտոֆիլով և լոբիով: