Բացել լրահոսը Փակել լրահոսը
եմ
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել է ԼՂ նախագահի ընտրությունը

Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են  Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:

Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:

Եվրամիությունից շեշտել են՝ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ «Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում»,-ասված է հայտարարությունում:

ԵՄ-ից վստահեցրել են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին: