Բաքուն կոչ է արել միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունները:
«Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմը ձգտում է շարունակել իր գոյությունը Հայաստանի ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ աջակցության շնորհիվ», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Բաքվի պնդմամբ, «այդ քայլը [ընտրությունների անցկացումը] Հայաստանի սադրիչ և վտանգավոր գործունեության ևս մեկ տարր է, որն էլ ավելի է սրում վիճակը և լուրջ հարված է հացնում տարածաշրջանի կայունությանը, էթնիկ հայ բնակիչներին Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դաշտում վերաինտեգրելու ջանքերին»։
Ըստ Բաքվի՝ այդ ընտրությունների անցկացումը «ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա կողմից ստեղծած անջատողական ռեժիմը ցանկանում են պահպանել ստատուս քվոն և շարունակել օկուպացիոն քաղաքականությունը և բացարձակապես շահագրգռված չեն խաղաղ գործընթացով»: