Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրիաս Ղուկասյան
A A
Քաղաքականություն

6-րդ տարին՝  դատարանում․ արդեն 3-րդ դատավորին է մակագրվել գործը

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն 6 տարի է դատարանում է։

  Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է  2016-ի հուլիսին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային գունդը գրավելու օրերին, Երևանի Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զինված խմբին միանալու փորձի համար։

 Գործը մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին։ Երեք տարի դատաքննություն անցկացնելուց հետո դատավոր Վարդան Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին։ Գործը գտնվում էր դատական վիճաբանությունների փուլում՝ այսինքն ճառերից հետո դատավորը պետք է հեռանար խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

   2020 թ-ին գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։  Մինչեւ 2023 թ հունիսի 10-ը՝ դատավորի լիազորությունների դադարեցումը, նշանակվել է 16 դատական նիստ, որոնց հիմնական մասը՝ տարբեր հիմքերով, չէր կայացել։

 Ներկայումս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Դատական նիստի օր, սակայն դեռ նշանակված չէ։