Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0a00-0242-daff-08db89de5200_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Գրիգորյանն ու Խովաևը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
 
Գրիգորյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Խովաևի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը: