A
A
Ռուսական իշխանությունները եւ հինգերորդ շարասյունը հասան Արցախի նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելուն
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է․
Ռուսական իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող հինգերորդ շարասյունը հասան Արցախի նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելուն։ Հրաժարականը հանգեցնելու է պետականության թուլացման և նվազեցնելու է իշխանության բուրգի լեգիտիմությունը։
Արցախի բնակչությունը և Ազգային ժողովը հնարավորություն ունեն ձախողելու Արցախի համար վնասակար և օտարածին այս նախագիծը՝ բողոքի ալիք բարձրացնելով և թույլ չտալով հրաժարականի ընդունումը։
Ժողովրդական ալիքի միջոցով հրաժարականի մերժումը կմեծացնի Արայիկ Հարությունյանի լեգիտիմությունը, կավելացնի Արցախի ժողովրդավարության մակարդակը, որը վստահաբար լուրջ ազդեցություն կունենա Արցախի հեռանկարի որոշման խնդրում։
Արցախում որոշողը պետք է լինի արցախցին՝ իր հավաքականությամբ ու պայքարի ունակությամբ։