Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կալանավորվել
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը առևանգված արցախցիներին դատապարտել է 10 օրվա կալանքի

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո նրանք «արտաքսվելու են Ադրբեջանի տարածքից»։ 

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։