Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0qQqohn6X5
A A
Քաղաքականություն

Գենետիկական հետազոտություններն ավարտվել են. ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը

ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ընդգրկված է Եվգենի Պրիգոժինը։

«Տվերի մարզում ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական փորձաքննությունները, որոնց արդյունքների հիման վրա պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,-ասվում է զեկույցում։

Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, այնտեղ ընդգրկվել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։

 

Հիշեցնենք, որ  ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել էր Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել էր 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։